WikiLeaks-ը հրապարակել Է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի նոր մասը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ WikiLeaks կայքը Vault 7 անվանման ներքո հրապարակել Է գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որոնք պատկանում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ): ԿՀՎ-ի փաստաթղթերի փաթեթի նախորդ մասը, որ նշված Էր Marble («Մարմար») անվամբ, հրապարակվել Է մարտի 31-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կայքի աշխատակիցները նշում են, որ հրապարակման նոր մասը, որը կրում Է Grasshopper («Ծղրիդ») անվանումը, բովանդակում Է ԿՀՎ-ի համանուն ծրագրի 27 փաստաղթեր, ծրագիր, որը նխատեսված Է Microsoft կորպորացիայի Windows գործառական համակարգի համար անհատական վնասաբեր օգտակար տվյալների ստեղծման համար: Նշվում Է, որ այդ ծրագրի գործողությունը չի կարող ֆիքսվել խոշորագույն հակավիրուսային ծրագրերի, այդ թվում «Կասպերսկու լաբորատորիայի» հակավիրուսի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



