Երևան, 04.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արփինե Հովհաննիսյան. Վախենում եմ մենակ մնալուց

ՖՈՏՈ

Newmeg.am-ը գրում է․

Կյանքում ամենակարևորն ինքս ինձ հետ ազնիվ լինելն է. երբ մենակ մնամ, չամաչեմ իմ որևէ արարքից: Ես ինձ լիարժեք եմ զգում: Ինձ համարում եմ երջանիկ մարդ, չեմ ձգտում ու չեմ ուզում ունենալ ավելին, քան ունեմ: Ինձ պակասում է երևի թե միայն անձնական երջանկություն կառուցելն ու ընտանիք ունենալը: Բայց դա էլ թերիության զգացում չի առաջացնում:

բարեկեցություն
Բարեկեցությունն ազատության, անկախության որոշակի չափաբաժին տվող հնարավորություն է, նյութական բազա, որը որոշումներ կայացնելու համար ինքնուրույնություն է տալիս: Յուրաքանչյուր ոք բարեկեցության մասին իր պատկերացումներն ունի: Բարեկեցությունն ինձ համար դրսևորվելու միջոց չէ:

ստելու արվեստը
Սիրում եմ լսել սուտը, երբ գիտեմ իրականությունը: Ինձ համար սուտն անընդունելի է: Ստել նշանակում է մեղք գործել, որը չեմ ներում: Իհարկե, կան իրավիճակներ, որոնցում անկարող ենք չստել: Ինչ-որ իրավիճակներում չենք ասում այն, ինչ կա: Դա ավելի շատ ճշմարտությունը թաքցնել է կամ եղածը հաճելի լույսի ներքո ներկայացնելը: Փորձում եմ մարդկանց հետ լինել առավելագույն չափով անկեղծ: Շատ վաղ տարիքից հասկացել եմ, որ մարդիկ խաղում են որոշակի դերեր, և, իրավիճակից կախված, կրել տարբեր դիմակներ: Բայց կգա մի պահ, որ դիմակով մարդը չի իմանա, թե ինչպես պետք է իրեն դրսևորի: Նա ստիպված է հիշողությունը անընդհատ լարել՝ հիշելու համար, թե որտեղ ինչ պետք է ասի, ինչպես պետք է իրեն պահի: Սուտը բոլոր վատ հատկանիշների առաջին նախապայմանն է:

ազնվության բանաձևը
Ազնվությունը բազմաբովանդակ է. ստորություն չանել, մարդկանց չխաբել, չստել, չկեղծել, խոստումը պահել, մարդու երեսին չասել մի բան, հետևից՝ մեկ այլ բան: Բարդագույն որոշումներ կայացնելիս էլ պետք է լինել ազնիվ: Ճշմարտությունը հաճախ ցավոտ է, բայց ավելի ազնիվ է, քան կեղծելն ու շողոքորթելը:

շողոքորթություն
Տհաճ է, որ մարդուն շողոքորթում են: Ճիշտ է, ամեն մարդու էլ հաճելի է լավ խոսքեր լսել իր հասցեին: Բայց միայն այն դեպքում է հաճելի, որ դիմացինդ հավատում է այն ամենին, ինչ ասում է: Եթե մարդը շողոքորթելով ասում է բաներ, որոնց ներքուստ համաձայն չէ, բացասական էներգիա է տարածվում նրանից: Շողոքորթ մարդն իմ հարգանքին երբեք չի կարող արժանանալ:

քաղքենին
Քաղքենին մարդու մասին դատում է մակերեսային հատկանիշներով, նյութապաշտական չափորոշիչներով: Նրանք ամենուր են, շրջապատում են բոլորիս, ու դժվար թե մեկը կարողանա ասել, որ նման մարդկանց հետ չի շփվում: Պարզապես փորձում եմ ինձ շրջապատել ոչ քաղքենի մարդկանցով: Չի կարելի մարդու մեջ տեսնել վատը, կանխակալ վերաբերմունք ցույց տալ ու դատել մարդուն:

բողոք
Բողոքելու ցանկություն առաջանում է տիրող անարդարությունից: Եվ պարտադիր չէ, որ սոցիալական անարդարություն լինի: Ցանկացած իրավիճակում ես առավելապաշտ եմ, ձգտում եմ առավելագույն ազնվության: Ընկերության մեջ էլ պահանջում եմ առավելագույնը ու տալիս եմ առավելագույնը:

մեղքի զգացում
Ինձ տանջող մեղքի զգացում չունեմ: Բայց եթե մարդն ունի խիղճ, եթե ինքնաքննադատաբար է մոտենում իրեն ու շրջապատին, նշանակում է՝ բոլորն էլ պետք է ունենան մեղքի զգացում: Անսխալական մարդիկ չկան, բոլորն էլ գործում են սխալներ: Կա՛մ ի վնաս իրենց, կա՛մ ուրիշների հանդեպ: Եթե ունես խիղճ ու առողջ դատողություն, ուրեմն չես կարող մեղքի զգացում չունենալ:

մարդիկ խոսում են
Ժամանակի հետ սկսել եմ պակաս կարևորել, թե մարդիկ ինչ են խոսում իմ մասին: Ասում են՝ կարծիքներն են կառավարում աշխարհը, բայց մեծ նշանակութուն ունի քննադատողի անձը: Երբ կարծիքը անհատական դրսևորում ունի, կարելի է լսել, իմանալ կարծիք հայտնողի մտադրությունը, տեսնել նրա արտահայտած կարծիքի ու քննադատության տակ թաքնված բովանդակությունը: Պետք է շրջապատված լինել այնպիսի մարդկանցով, ովքեր կարող են ասել և՛ լավը, և՛ վատը: Ես միայն ուրախ կլինեմ ականջալուր լինել: Իսկ թե ինչ կասեն մարդիկ… Նրանք միշտ էլ պետք է ինչ-որ բան ասեն:

տագնապ
Վախենում եմ մենակ մնալուց, ինձ հարազատ մարդկանց կորցնելուց: Միայն դրանից: Այլ վախեր չկան…

միայնություն
Ժամանակ առ ժամանակ լինում են պահեր, որ չես ուզում խոսել ու կիսվել որևէ մեկի հետ, ուզում ես առանձնանալ քո մտքերի հետ, անկեղծանալ ինքդ քեզ հետ: Այդ պահերին պարզապես ֆիզիկական առումով փորձում եմ միայնակ մնալ ինչ-որ միջավայրում՝ աշխատասենյակում, տանը՝ իմ սենյակում: Ինքս ինձ հետ մենակ եմ մնում:

նոր սերունդ
Չէի ցանկանա ամբողջ սերունդը ընդհանրացնել, որովհետև մարդիկ տարբեր են: Բոլոր սերունդներին բնութագրական է ասել. «Մեր ժամանակ ուրիշ էր»: Բայց բոլոր սերունդներն էլ ունեն լավ և վատ կողմեր: Եթե գլոբալ դիտենք, ապա այս սերունդն ավելի ժամանակակից է, շատ հարցերում ավելի ազատամիտ է, անկաշկանդ՝ սեփական տեսակետը արտահայտելու հարցում: Ժամանակի հրամայականն է. սերունդը ծնվում է ու գալիս՝ այլ արժեքներ կրելով:

կուզեի՝ լիներ…
Մարդիկ բարի թող լինեն, լավ ապրեն, շատ ժպտան, իսկ ժպիտները լինեն իրապես անկեղծ:

Ֆոն դեր Լայեն․ Մենք կարևոր հանգրվան կնշանավորենք պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովովԻրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգում ներառել իր միջուկային ծրագիրը. Al ArabiyaՈ՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր ԽաչատրյանԻրանի ափերի մոտ բեռնանավ է հարձակման ենթարկվել. UKMTOԳերմանիայի իշխող կոալիցիայի աջակցությունը մեկ տարում նվազել է 7%-ով. հարցումներում առաջատարը AfD-ն էԳերմանիայի ԱԳ նախարար․ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից և անհապաղ բացի Հորմուզի նեղուցըՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մոտ 700 000 մարդ Լիտվայում ապրում է աղքատության շեմից ցածրԻսրայելը վերջնականապես հաստատել է F-35 և F-15IA երկու մարտական էսկադրիլիա ձեռք բերելու ծրագիրը20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացմանՄայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. ՊեսկովՎեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել էԹրամփը կանգնած է «անհնար ռազմական գործողության և վատ գործարքի» միջև ընտրության առաջ. Իրանի ԻՀՊԿԿուբան՝ առանց վառելիքի և զբոսաշրջիկների. ամերիկյան շրջափակումը խորացնում է ճգնաժամը կղզումՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿ«Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» ԱՄՆ-ն աշխարհում միակ ծովահենն է, որն ավիակիրներ ունի. Մոհսեն ՌեզայիՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՄինչ Ջիգանը երեխաների հետ էր, Սամոյլովան իր ծննդյան օրն է նշել՝ բաց հագուստով և սեղանի վրա պարելովՁեռքում նռնակի պայթուցիչ պայթելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդԴիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելԼեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Amber Shock 26 լայնածավալ զորավարժություններըՎարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Տնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Սա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասին«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Հայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանԻրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել Կարապետյան«Պորտուն»՝ Պորտուգալիայի չեմպիոն Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինՀունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակըՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Թալին-Սասնաշեն ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավոր կա