Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պուտինը սպասու՞մ էր այդ հարվածը. Անսպասելի շրջադարձ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԼՐԱԳԻՐ / Սիրիայի պատերազմում արձանագրվում է որոշակիորեն «ստատիկացված» իրավիճակի կտրուկ լարում, ընդ որում աննախադեպ շեշտադրումով: Մի քանի օր առաջ զինված ընդդիմությունը դարձել է քիմիական գրոհի զոհ, որի համար Արեւմուտքը մեղադրում է Ասադի կառավարական ուժերին: Ասադը, նրա հովանավոր Ռուսաստանի իշխանությունը քիմիական գրոհը հերքում էին, ասելով, որ խոսքն ընդամենը քիմիական պահեստների պայթյունի մասին է, որ տեղի է ունեցել զինված ընդդիմությանը հրթիռակոծելու հետեւանքով: Ռուսաստանը պնդում է, որ ոչ ոք չի կարողացել մուտք գործել պայթյունի գոտի, հետեւաբար ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ է տեղի ունեցել:
Իրականում տեղի ունեցածը պարզելու համար թերեւս չկա պայթյունի գոտի մտնելու անհրաժեշտություն, եւ արբանյակային դիտարկման տեխնոլոգիան գուցե տալիս է իրականությունը պարզելու հնարավորություն:
Արեւմուտքը ոչ միայն պնդում է մեղադրանքը, այլ նաեւ անցնում գործի: Համենայն դեպս ԱՄՆ արդեն հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերին: Դա աննախադեպ է, մինչ այժմ Նահանգները ձեռնպահ են եղել Սիրիայի կառավարական ուժերին ուղիղ հարված հասցնելուց:
Իրավիճակը զարգանում է իսկապես բավական անսպասելի եւ դինամիկ: Վերջին ամիսներին եւ շաբաթներին Սիրիայի հարցում պայմանավորվածության փորձ կատարեցին Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, Աստանայի գործընթացում: Այն կարծես թե հարթ չընթացավ: Ընդամենը մի քանի օր առաջ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Նահանգների վարչակազմի համար Ասադի հեռացումն այլեւս առաջնային հրամայական չէ: Մի քանի օր առաջ Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» ռազմական օպերացիան ավարտելու մասին հայտարարում է նաեւ Թուրքիան:
Հանկարծ տեղի է ունենում քիմիական գրոհը: Պարզ չէ, թե որն էր դրա նպատակը, եթե եղել է միտումնավոր քիմիական հարված: Ի՞նչ հարց կարող էր լուծել դրանով Ասադը: Կարո՞ղ էր Ասադը այդպիսի հարված հասցնել առանց Ռուսաստանի համաձայնության, քաջ գիտակցելով, որ հետեւանքը կարող է լինել ծանր եւ առանց ՌԴ օգնության՝ գրեթե անմարսելի:
Թե՞ Ռուսաստանն ու Ասադը որոշել էին փորձել ԱՄՆ նոր վարչակազմին, հասկանալու համար, թե ինչպիսի արձագանքների է այն ունակ գործնականում: Հունվարից ԱՄՆ-ում ձեւավորվում է նոր վարչակարգը, որին Ռուսաստանը ողջունել էր եւ ըստ տարբեր տեղեկությունների՝ նույնիսկ օժանդակել, թեեւ դրանք իհարկե թվում են առավելապես քարոզչական հնարքներ ԱՄՆ ներքին քաղաքական դաշտում:
Այդուհանդերձ, Ռուսաստանը հունվարից սպասման մեջ է եւ պարզ չէ, թե ի վերջո ինչ է իրենից ներկայացնում Թրամփի վարչակազմը: Երբ ՌԴ-ում նոր էր իշխանության եկել Պուտինը, Արեւմուտքում տալի էին հարց՝ «Ով է միստեր Պուտինը»: Այժմ Ռուսաստանն է թերեւս փոձում հասկանալ, ի վերջո «ո՞վ է միստեր Թրամփը»՝ առնվազն որպես նախագահ, որպես վարչակազմ:
Արդյոք Մոսկվան փորձ արեց հանել «աղվեսին բնից», հոգնելով սպասել, թե նա երբ դուրս կգա ինքը: Թե՞ Մոսկվայի նյարդերը տեղի տվեցին սպասումից, հատկապես այն բանից հետո, երբ Ուկրաինայի Արեւելքում իրավիճակի սրման փորձին ԱՄՆ վարչակազմը արձագանքեց բավականաչափ զուսպ:
Բացառված չէ, որ Կրեմլը փորձեց Սիրիայում «սադրել» Թրամփի վարչակազմի որեւէ հարված, այդպիսով ձերբազատվելու համար որեւէ այլ ուղղությամբ անսպասելի որեւէ հարվածից կամ այսպես ասած «պարպելով» կուտակված լիցքը:
Հնարավոր է Մոսկվան փորձում էր հասկանալ, թե արդյոք Թրամփը իսկապես ունակ է հարվածի, թե՞ կարող է խոսել միայն հարվածելու պատրաստակամության մասին:
Թրամփը ցույց տվեց, որ ունակ է հարվածի: Ի՞նչ կանի Մոսկվան:
Սիրիայում արդեն մի քանի տարի շարունակվող պատերազմը միջազգային ռազմա-քաղաքական մի խառնարան է, որտեղ շահերը եւ դրանց բախումը որքան պատերազմի երեսին են, նույնքան եւ գուցե բազմակի ավելի դրա տակ: Եթե մինչեւ վերջերս այդ խառնարանի առանցքը ԻԼԻՊ-ն էր, ապա վերջին շրջանում կարծես թե այն դադարել է լինել այդպիսին, եւ տեղի է ունենում առանցքի փոփոխություն, ինչը պետք է իրականացվի լարվածության նոր բռնկումով:
Շատերը Թրամփի հարվածը գնահատում են որպես ԱՄՆ վերադարձ Սիրիական հակամարտություն եւ իրավիճակը վերահսկելու փորձ:
Ուշագրավ է այն, թե ինչու՞ Ասադի ձեռքով դաժան հարվածով այդ վերադարձի առիթը տվեց Ռուսաստանը: Մոսկվան չէ՞ր սպասում, որ կարող է տեղի ունենալ այդ վերադարձը, թե՞ սպասում է հենց այդ վերադարձին, մի շարք տարբեր փորձերից հետո հասկանալով, որ Սիրիայի հարցում ճահճում եւ մղձավանջում չխրվելու համար հնարավոր է պայմանավորվել կամ միայն ԱՄՆ հետ, կամ ոչ մեկի: Ի վերջո, վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցան նաեւ մի շարք ողբերգական միջադեպեր Սիրիայում ՌԴ զինուժի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, եղան բազմաթիվ կորուստներ ռուսական զինուժից:
Երբ Մոսկվան սկսեց ռազմական արշավը Սիրիայում, որին փաստացի մղեց նրան Օբամայի վարչակազմը՝ նաեւ իր «նկատելի հետքաշմամբ», շատ փորձագետներ կանխատեսում էին, որ Սիրիան Ռուսաստանի զինուժի համար կարող է դառնալ նոր Աֆղանստան կամ Չեչնիա: Մոսկվան սկզբնական շրջանում նույնիսկ բավական ջանք էր գործադրում Սիրիայում ռազմուժի մարդկային կորուստը քողարկելու համար: Հետագայում սակայն Ռուսաստանը ստիպված էր խոստովանել կորուստները: Ռազմական արշավով իրավիճակի հանդեպ արագ վերահսկողության ակնկալիքը չարդարացավ, չնայած տարբեր ֆորմատներով փորձերին:
Միեւնույն ժամանակ, Պուտինի համար անկասկած բեռ է դարձել Ասադը, որից պետք է ազատվել, որը եթե Մոսկվայի համար Սիրիայում հենարան էր, ապա այժմ գործնականում խանգարող հանգամանք, որը կապում է ձեռքերը իր հանդեպ պարտավորվածությամբ: Ինչպե՞ս հեռացնել այդ հանգամանքը:
Ահա այդ իրավիճակում տեղի է ունենում բավական անսպասելի շրջադարձը քիմիական հարվածից հետո, եւ ԱՄՆ փաստացի վերադարձը Սիրիա: Այն գուժում է Մոսկվա-Վաշինգտոն նոր դիմակայություն, լարվածության աճ: Դա խառնարանի տեսանելի մասով: Ինչ է կատարվելու այսպես ասած ջրի տակ եղած հատվածում: Կստացվի՞ Վաշինգտոն-Մոսկվա որեւէ պայմանավորվածություն:

Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը