ՌԴ Բալաշով քաղաքում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշաքար կտեղադրվի (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ Բալաշովի շրջանի վարչական կենտրոնում կայացել է Ազգությունների հարցերով խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է Ալեքսանդր Մոսկալևը։ Միջոցառման մասնակիցները քննարկել են շրջանում բնակվող հայերի նախաձեռնությունը, որն առաջարկում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձան տեղադրել, գրում է balashover.ru-ն։
Քննարկումից առաջ կարճ պատմական ակնարկ է ներկայացրել պատմական գիտությունների թեկնածու Վ. Նազարովը։ Հուշարձանը ստեղծելու նախաձեռնողների անունից հանդես է եկել Վիգեն Կիրակոսյանը։
Բալաշովի հայերը, որոնք ավելի քան 500 ընտանիք են, հուշարձանի ստեղծման, բարեկարգման և տվյալ տարածքի հետագա պահպանության բոլոր ծախսերը վերցնում են իրենց վրա։
Նիստի մասնակիցներն արդյունքում աջակցել են հուշարձանի բացմանը։
Աղբյուրը` Tert.am:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



