Ծանրորդ Տիգրան Ամիրյանը պատանիների առաջնության B ենթախմբում 8-րդ տեղում է
ՍՊՈՐՏԹաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում շարունակվում է ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող 77 կգ քաշային Տիգրան Ամիրյանը պայքարի մեջ մտավ B ենթախմբում: Ամիրյանը նախ պոկեց 115 կգ, այնուհետ 120 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել 125 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 140 կգ, 145 կգ, բայց գլխավերևում չպահեց 150 կգ: Երկամարտի 265 կգ արդյունքով Ամիրյանը B խմբում զբաղեցրեց 8-րդ տեղը:
77 կգ քաշային կարգի A ենթախմբում հանդես կգա Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



