Պետբյուջեից պետական հիմնարկներին տրամադրած աշխատավարձերի ծախսերն ավելացել են 1.1 տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ պետական բյուջեի ընթացիկ ծախսերից 16.5 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությունը կազմել է եռամսյակային ծրագրի 56.7%-ը և 1.1 տոկոսով (175.3 մլն դրամով) գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով 2017 թվականի հունվար‑փետրվարին ՀՀ պետական բյուջեից օգտագործվել է 12.8 մլրդ դրամ, որը կազմել է եռամսյակային ծրագրի 43.1%‑ը և 23%-ով զիջել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված նյութերի ձեռք բերման ծախսերի կրճատմամբ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



