ՀՀ կառավարության պարտքի սպասարկման ծախսերը հունվար-փետրվարին ավելացել են 8 տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ պետական բյուջեից հունվար-փետրվարին կառավարության պարտքի սպասարկմանը տրամադրվել է շուրջ 10.6 մլրդ դրամ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, այն կազմել է եռամսյակային ծրագրի 34 տոկոսը:
Մասնավորապես, նշված գումարից 7.8 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 2.7 մլրդ դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: Պարտքի սպասարկման ծախսերը 8 տոկոսով կամ 786.2 մլն դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ հիմնականում պայմանավորված արտաքին պարտքի սպասարկման ծախսերի աճով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



