Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ապրիլյան պատերազմի կամավորը ազատազրկվել է 14-ամյա հղիին խայտառակվելուց փրկելու պատճառով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գառնիկ Ջ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Վերաքննիչ դատարանում այս գործով հետազոտվել են փաստեր, որոնց ընդհանուր իրավասության դատարանը հասու չի եղել, ավելին՝ մեղադրական դատավճիռ է կայացվել ու ամբաստանյալը դատարանի դահլիճից կալանքի տակ է առնվել՝ առանց հաստատապես ստուգելու ամբաստանյալի մեղավորության հարցը…

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ Գառնիկ Ջ.-ն, լինելով 22 տարեկան, 2014 թվականի ամռանը ««Կասկադում» ընկերների հետ զբոսնելիս ծանոթացել է 2001 թվականի դեկտեմբերի 2-ին ծնված, 12-ամյա դպրոցական աղջկա՝ Ալլայի հետ (անունը փոխված է):

Ըստ Գառնիկի նախաքննական ցուցմունքի՝ ինքն իմացել է, որ աղջկա 14 տարին բոլորած չէ, նա միայն դեկտեմբերին պիտի դառնա 13  տարեկան:

Սակայն աղջիկը դուր է եկել Գառնիկին, նա սկսել է հանդիպել Ալլայի հետ: Նրա 13-ամյակին նվերներ է մատուցել:

2015 թվականի ամռանը Գառնիկը 13-ամյա Ալլայի հետ գնացել է իր մորաքրոջ տուն: Այնտեղ փոխադարձ համաձայնությամբ Գառնիկն ու Ալլան սեռական հարաբերություններ են ունեցել: Ալլան կույս է եղել:

Դրանից հետո Գառնիկն ու Ալլան մի քանի անգամ էլ են սեռական հարաբերություն ունեցել:

2016 թվականի հունվարի 1-ին Ալլան գնացել է Գառնիկենց տուն՝ Նոր տարին շնորհավորելու:

Նկատելով Ալլայի մարմնի որոշակի փոփոխությունները՝ Գառնիկը նրան հարցրել է. «Կարող ա՞ հղի ես»: Նա անմիջապես հղիությունը որոշող թեսթ  է գնել: Ստուգել են ու համոզվել, որ 14-ամյա Ալլան հղի է: Այդ մասին հայտնել են Գառնիկի մայրիկին, վերջինս էլ հյուր է կանչել Ալլայի մայրիկին ու հայտնել է նրան:

Ալլան մնացել է Գառնիկի տանը, դարձել է նրա փաստացի կինը:

Ալլային բժշկական հաշվառման են տարել ու պարզվել է, որ արդեն 32 շաբաթվա հղիություն ունի: Ալլայի մայրը զարմացել է՝ ասելով, թե… չի նկատել իր դստեր մարմնի որևէ փոփոխություն ու ոչինչ չի կասկածել:

Մարտ ամսին 14-ամյա Ալլան տղա է ունեցել: Նա որդու հետ ապրում է փաստական ամուսնու՝ Գառնիկի տանը, երեխայի հետ գտնվում է Գառնիկի խնամքի ներքո:

Գառնիկն իրեն մեղավոր է ճանաչել, բայց դատարանում պնդել է, թե սեռական հարաբերություններ ունենալու ժամանակ չի իմացել, որ Ալլայի 14 տարին բոլորած չէ:

Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալի պատճառաբանությունը անարժանահավատ է համարել ու նրան մեղավոր է ճանաչել ակնհայտ 14 տարին չբոլորած աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ հաշվի է առել, որ անչափահաս կինն ու նորածին երեխան գտնվում են նրա խնամքին, Ապրիլյան պատերազմի օրերին Գառնիկը կամավոր մեկնել է Արցախ:

Դատարանը հնարավոր է համարել Գառնիկ Ջ.-ի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը՝ մեղսագրված հոդվածով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ նշանակելով:

Բայցևայնպես, դատարանը Գառնիկ Ջ.-ին դատապարտել է իրական ազատազրկման, դա դեռ բավական չէ, նրան կալանքի տակ է առել դատական նիստերի դահլիճում՝ դատավճռի հրապարակման պահին՝ եզրահանգելով, որ ազատազրկման դատապարտման պարագայում, եթե ամբաստանյալը մնա ազատության մեջ, «կբարձրանա պատիժը կրելուց խուսափելու հավանականությունը…»:

Գառնիկ Ջ.-ն դատապարտվել է 2 տարի ազատազրկման ու անմիջապես առնվել է արգելանքի տակ:

Գառնիկ Ջ.-ից հօգուտ պետբյուջեի պետք է բռնագանձվեր նաև 70 հազար 74 դրամ՝ որպես անչափահաս Ալլայի նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության արժեք…

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Գառնիկ Ջ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Մայիս Հովհաննիսյանը:

Փաստաբանը նշել է, որ առաջին ատյանի դատարանը չի իրականացրել քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտում, ինչը հանգեցրել է անհիմն դատական ակտ կայացնելուն ու դատական սխալ թույլ տալուն:

Պաշտպանն ընդգծել է, որ դատարանը հաստատված է գնահատել Գառնիկի մեղքը՝ հիմնվելով Գառնիկի, Ալլայի ու նրանց ծնողների համատեղ հորինված անհիմն ցուցմունքների վրա, որոնք հաստատված չեն գործով ձեռք բերված փոխկապակցված այլ ապացույցներով:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացության մեջ փորձագետը նշել է, որ անչափահաս Ալլան իր տարիքից մեծ է երևում:

Գործով չի նշանակվել դատագենետիկական փորձաքննություն՝ պարզելու՝ Գառնիկ Ջ.-ն հանդիսանո՞ւմ է ծնված երեխայի կենսաբանական հայրը, թե՞ ոչ:

Պաշտպանը միջնորդել էր արդարացնել Գառնիկ Ջ.-ին՝ մեղսագրված արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով, կամ՝ բեկանել դատավճիռը, գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Վերաքննիչ դատարանում պաշտպանի բողոքին են միացել ինչպես ամբաստանյալ Գառնիկ Ջ.-ն, այնպես էլ տուժող աղջիկն ու նրա օրինական ներկայացուցիչը՝ մայրը:

Մեղադրող դատախազ Ռ. Մանուկյանն առարկել է բողոքի դեմ, պնդել է, թե առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ու հիմնավոր է, այն բեկանելու կամ փոփոխելու հիմքեր չկան:

Վերաքննիչ դատարանում Գառնիկ Ջ.-ն հայտնել է, թե 2015 թվականի դեկտեմբերի 25-ին է առաջին անգամ հանդիպել Ալլային: Ինքն աշխատել է Նորքի 9-րդ զանգվածում գտնվող ինտերնետ ակումբում: Ծանոթանալուց հետո շփվել է Ալլայի հետ:

2016 թվականի հունվարի 2-ին կամ 3-ին Ալլան իրեն պատմել է, թե հղի է Հովիկ անունով մի տղայից, ու եթե հարազատներն իմանան, իրեն կսպանեն: Ալլան խնդրել է օգնել: Հասկանալով, թե ինչ իրավիճակում է նա հայտնվել, ինքն առաջարկել է բոլորին ներկայացնել՝ իբր երեխան իրենն  է, ինքն ու Ալլան պիտի ամուսնանան:

Հունվարի 14-ին՝ իր մոր ծննդյան օրը, մորն ասել է, որ Ալլան հղի է իրենից: Երկու օր անց Ալլան տեղափոխվել է իրենց տուն: Համատեղ կյանքի ընթացքում իրենք քնել են տարբեր սենյակներում, իրենց միջև երբևէ սեռական հարաբերություն չի եղել…

Երբ քրեական գործ է հարուցվել, ինքը ներկայացրել է իրենց հորինած պատմությունը: Նույնն ասել է նաև Ալլան: Մտածել են՝ գործը կկարճվի՝ նկատի ունենալով, որ Ալլան ապրում է իրենց տանը: Սակայն դատավճռով ինքը դատապարտվել է 2 տարի ազատազրկման ու կալանքի տակ է առնվել հենց դատարանի դահլիճում: Այդ ժամանակ են հասկացել, որ սխալվել են, որոշել են պատմել իրականությունը:

Տուժող աղջիկը՝ Ալլան, հայտնել է թե իր երեխայի հոր՝ Հովիկի հետ ծանոթացել է 2015 թվականի հունիսին Չարբախի զինվորական հավաքատեղիում, երբ բանակ էր ճանապարհում եղբորը: Հովիկը ծանոթացել է նաև իր մայրիկի հետ: Հովիկն ասել է, որ նորոգման աշխատանքներ է կատարում, մայրը առաջարկել է, որ նա նորոգման աշխատանքներ կատարի իրենց վարձած տանը: Մայրը որպես մատուցողուհի է աշխատել՝ մի ամբողջ օր աշխատել է, մի օր եղել է տանը: Հովիկը սկսել է նորոգման աշխատանքներ կատարել իրենց տանը՝ ներկել է պատերը, այդ ընթացքում իրենք մտերմացել են: Հովիկը խոստացել է ամուսնանալ իր հետ, իրենք սեռական հարաբերություններ են ունեցել իրենց տանը՝ մոր բացակայության օրերին… Պարզելով, որ հղի է, ինքը Հովիկին ասել է, որ նրանից երեխայի է սպասում: Հովիկն այլևս իր հետ չի շփվել, հեռացել է իրենից: Ինքը վախեցել է հարազատներից: Դեկտեմբերին, երբ վեց ամսական հղի էր, ինտերնետ ակումբում ծանոթացել է Գառնիկի հետ, նրան պատմել է իր վիճակի մասին ու խնդրել է օգնել իրեն: Գառնիկը համաձայնել է, ասել է՝ այնպես կանի, որ ինքը խնդիրներ չունենա… Իրականում ինքն ու Գառնիկը երբեք սեռական հարաբերություն չեն ունեցել…

2016 թվականի մարտի 13-ին ծնվել է իր որդին, ինքը շարունակել է ապրել Գառնիկենց տանը, բայց իրենք քնել են տարբեր սենյակներում: Հղիության ընթացքում ինքը շնչառական խնդիրներ է ունեցել, Գառնիկի մայրը քնել է իր հետ նույն սենյակում և խնամել է իրեն… Հետագայում էլ իրենք շարունակել են հորինած պատմությունը ներկայացնել, որպեսզի ինքը խայտառակ չլինի:

Երբ Գառնիկը դատապարտվել է, նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Ալլայի մայրն այդ ժամանակ դստերը Գառնիկի ընտանիքի խնամքին հանձնած՝ գտնվել է Ռուսաստանում: Գառնիկի մայրը զանգել է նրան, ասել է, թե երեխաներն իրենց խաբել են, Ալլայի երեխայի հայրը Գառնիկը չէ, այլ՝ Հովիկ անունով մեկը, Գառնիկը միայն փորձել է օգնել հղիացած Ալլային…

Գառնիկի մայրը նշել է, որ Ալլայի իրական տարիքն ինքն իմացել է հիվանդանոցում, իմացել ու ապշել է, քանի որ մինչ այդ իրեն ասել էին, թե Ալլան… 17   տարեկան է:

Ստուգվել են Գառնիկի ու Ալլայի հեռախոսների վերծանումները, որոնցով հաստատվել է, որ նրանք սկսել են հեռախոսով շփվել 2015 թվականի դեկտեմբերի 30-ից, երբ Ալլան վեց ամսական հղի էր…

2016 թվականի նոյեմբերի 8-ին՝ առաջին ատյանի դատարանի դատավճռի հրապարակումից երեք ամիս անց, կատարվել է դատագենետիկական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ բացառվում է Գառնիկ Ջ.-ի հայրությունը՝ Ալլայի որդու նկատմամբ…

Հարցաքննվել է վկա Հովիկը՝ երեխայի ենթադրյալ հայրը: Նա նշել է, թե Ալլայի հետ միայն զբոսնել է, երբեք սեռական հարաբերություն չի ունեցել, նրանց տանը եղել է միայն մեկ անգամ՝ սուրճ խմելու էին հրավիրել: Վկա Հովիկը հրաժարվել է հանձնել արյան փորձանմուշ՝ դատագենետիկական փորձաքննության համար:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ալեքսանդր Ազարյան, Տիգրան Սահակյան, Մխիթար Պապոյան կազմով, պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն. բեկանել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, գործն ուղարկել է նույն դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու, որպեսզի արդեն հիշատակված փաստական հանգամանքները դարձվեն քննության առարկա:

Վերաքննիչ դատարանը նաև փոփոխել է Գառնիկ Ջ.-ի խափանման միջոց կալանավորումը, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 
 
ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը