Սննդամթերքի գնանկման տեմպը պահպանվում է
ԲԼՈԳՄարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում 2017 թվականի մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է սննդամթերքի 0.8% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 7.1% գնանկումը: ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ բանջարեղենի ապրանքախմբում 2017 թ. մարտին, 2016 թ. մարտի համեմատ, արձանագրվել է 13.4% գնաճ, իսկ 2017 թ. փետրվարի համեմատ` 7.1% գնանկում:
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017 թ. մարտին 2016 թ. մարտի համեմատ արձանագրվել է 3.0%, իսկ 2017թ. փետրվարի համեմատ`0.2% գնանկում, այդ թվում՝ ձվի գինը նվազել է 0.7%-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2017 թ. մարտին 2016 թ. մարտի համեմատ գրանցվել է 14.9% գնաճ, իսկ 2017 թ. փետրվարի համեմատ՝ 0.2% գնանկում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



