Դոնի Ռոստովի դպրոցներից մեկի մոտ պայթյունի կազմակերպչին կալանավորել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոնի Ռոստովի Լենինյան տարածքային դատարանը ապրիլի 8-ին կալանավորել է տեղի 46-ամյա բնակիչ` Էդուարդ Շարապովին:Վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նա կասկածվում է Ռոստովի դպրոցներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ:
«Դատարանը որպես խափանման միջոց է կիրառել 1 ամիս 29 օր կալանքը, մինչև հունիսի 9-ը»- ասել է դատավորը:
Պայթյունը տեղի է ունեցել Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում դպրոցներից մեկի կողքին: Մի տղամարդ փորձել է բարձրացնել ճանապարհին դրված կասկածելի առարկան, որը, սակայն, պայթել է: Ինքնաշեն պայթուցիկ սարքը եղել է լապտերի տեսքով: Դրա հետեւանքով կտրվել են տղամարդու ձեռքի մի քանի մատները, ստացել է վնասվածք որովայնի շրջանում եւ հոսպիտալացվել:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



