Ռաքքայում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով 15 խաղաղ բնակիչ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիան շաբաթ ավիահարված է իրականացրել Սիրիայի Ռաքքա քաղաքից արևմուտք գտնվող գյուղերից մեկում` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի հայտարարությունը, ավիահարվածի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, այդ թվում` 4 երեխա:
Ինչպես նշվում է, միջազգային կոալիցիայի խոսնակը չի մեկնաբանել այս տեղեկությունը:
Ավիահարվածը տեղի է ունեցել Ռաքքայից 30 կմ հեռավորությամբ գտնվող Հանիդա ավանում, որը գտնվում է Եփրատի հարավային ափին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



