Պայթյուն՝ Սիրիայի և Հորդանանի սահմանին. կան զոհեր ու վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀզոր պայթյուն է որոտացել Սիրիայի և Հորդանանի սահմանին գտնվող փախստականների ճամբարից ոչ հեռու տեղակայված հսկիչ-անցակետում։ Այս մասին հայտնում է Al-Masdar պարբերականը։ Պայթել է պայթուցիկով լցոնված ավտոմեքենա։ Նշվում է, որ տեղի ունեցածի հետևանքով մոտ 10 մարդ զոհվել կամ վիրավորվել է։
Պայթյունից հետո ինտենսիվ բախումներ են սկսվել Սիրիայի ազատ բանակի ջոկատների և գրոհայինների անհայտ խմբի միջև, որը ենթադրաբար կապված է Սիրիայի հարավում գործող ԴԱԻՇ-ի հետ։ Հորդանանի զինված ուժերը ներկա պահին ստուգում են անցկացնում շրջանում՝ պոտենցիալ ահաբեկչական սպառնալիքի ի հայտ բերման նպատակով։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



