Նեյմարը կարող է որակազրկվել Մալագայի հետ խաղում մրցավարին ծափահարելու համար
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, որն Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Մալագայի» հետ խաղում (0:2) հեռացվել է դաշտից, կարող է որակազրկվել 3 խաղով մրցավարին հեգնանքով ծափահարելու համար:
Այս մասին հայտնում է «AS»-ը:
Որակազրկման դեպքում ֆուտբոլիստը բաց կթողնի Պրիմերայի հերթական տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումը, որը կկայանա ապրիլի 23-ին:
Նեյմարը երկրորդ դեղին քարտը ստացավ 65-րդ րոպեին, և, խաղադաշտը լքելիս, ծափահարեց մրցավարի օգնականին: Հանդիպման գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն խաղի արձանագրության մեջ գրել է նաև այս միջադեպի մասին:
«Մալագայի» հետ խաղում հեռացումը ֆուտբոլիստի կարիերայում 5-րդը դարձավ: Բացի դա, «Բարսելոնան» վերջին 59 խաղում առաջին անգամ մնաց 10 հոգով:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



