Էջմիածնի հիվանդանոցից 2 հազար դրամի գողություն են կատարել. գործն ուղարկվեց դատարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզի բնակիչ Արտյոմը դատարանում է հայտնվել Էջմիածնի հիվանդանոցի ծննդատնից գողություն կատարելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտյոմը ծննդատան ընդունարանի պատուհանից կիսով չափ փորձել է գաղտնի հափշտակել Ն.Շիրինյանին պատկանող ձեռքի պայուսակը: Սակայն վերջինս այդ պահին ընդունարան մտնելով բղավել է, ինչից հետո Արտյոմն այնուամենայնիվ պայուսակից բացահայտ հափշտակել է նրան պատկանող հարդարման պարագաներ, պայուսակը և դիմել փախուստի՝ պատճառելով 2 հազար դրամի նյութական վնաս:
Արտյոմին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործի նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



