Գրիզման. Ռեա՞լը. ոչինչ չեմ բացառում, բայց ես երջանիկ եմ Ատլետիկոյում
ՍՊՈՐՏ«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ երջանիկ է իր ներկայիս ակումբում, բայց այդուհանդերձ չի բացառել, որ կարող է տեղափոխվել մադրիդյան մեկ այլ ակումբ՝ «Ռեալ».
«Ես ոչինչ չեմ բացառում, բայց երջանիկ եմ «Ատլետիկոյում»,- 26-ամյա ֆրանսիացի հարձակվողի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Գրիզմանի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Պայմանագրով սահմանված հրաժարագինը 100 մլն եվրո է կազմում:
Ավելի վաղ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հայտարարել էր, որ իր ակումբի դռները միշտ բաց են այնպիսի ֆուտբոլիստի համար, ինչպիսին Գրիզմանն է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



