Երևանում գիշերը գրավատան վրա ավազակային հարձակում գործած անձինք 70 հազար դոլար են հափշտակել և փախուստի դիմել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 9-ի գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևանի Կասյան 14 հասցեում գտնվող գրավատան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Անհայտ անձիք մտել են գրավատուն և հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող գումար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ըստ նրա, ավազակային հարձակում գործած անձինք, ովքեր երկուսն են եղել, 70 հազար դոլարին համարժեք գումար հափշտակելով՝ փախուստի են դիմել: Նրանց հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են տարվում:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



