Մալագայի մարզիչ. Ուրախ եմ, որ օգնության ձեռք մեկնեցինք Ռեալին
ՍՊՈՐՏ«Մալագայի» գլխավոր մարզիչ Միչել Գոնսալեսը հայտարարել է, որ ուրախ է Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Բարսելոնայի» նկատմամբ տոնած հաղթանակով (2:0) օգնել «Ռեալին» չեմպիոնական մրցավազքում:
54-ամյա մասնագետն իր խաղային կարիերայի մեծ մասն անցկացրել է մադրիդյան թիմում.
«Ես արդեն ասել եմ, որ «Ռեալին» կողմնակի օգնություն անհրաժեշտ չէ առաջնությունում հաղթելու համար, բայց ուրախ եմ, որ մենք օգնության ձեռք մեկնեցինք նրանց:
Կարծում եմ՝ մադրիդցիները կհաղթեն լիգայում՝ անկախ մեր այսօրվա խաղի արդյունքից»,- Գոնսալեսի խոսքերն է փոխանցում «AS»-ը:
Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնող «Բարսելոնան» 3 միավորով զիջում է առաջատար «Ռեալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



