Ինյեստա. Մալագայից կրած պարտության մեջ իմաստ չկա մեղադրել մրցավարներին
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Մալագայից» կրած պարտությունից հետո (0:2) կիսվել է տպավորություններով.
«Շատ ցավալի է, մենք հիանալի հնարավորություն կորցրինք չեմպիոնական տիտղոսը նվաճելու մեր շանսերը մեծացնելու համար:
Հուսով եմ՝ շանսեր դեռ կլինեն, բայց հիմա չեմպիոն դառնալն ավելի դժվար կլինի: Մենք լավ խաղացինք, բայց երբեմն ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես՝ պետք է: «Մալագան» օգտվեց մեր սխալներից և հաղթեց:
Ես այն մարդկանցից եմ, որոնք մտածում են, որ մրցավարների մասին խոսակցությունները ոչնչի չեն հանգեցնի: Հեշտ չէ որոշում կայացնելը, այնպես որ իմաստ չկա մեղադրել մրցավարներին: Մենք պետք է հետևություններ անենք, իսկ հետո մոռանանք այս խաղի մասին»,- ասել է Ինյեստան «Sport.es»-ին տված հարցազրույցում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



