Համացանցում է հայտնվել Ալեքսանդրիայի եկեղեցու մոտ մահապարտի ինքնապայթեցման հոլովակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամացանցում է հայտնվել տեսահսկման սարքի տեսանյութը, որը գրանցել է Ալեքսանդրիայի եկեղեցու մուտքի մոտ մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցման պահը: Հոլովակը հրապարակել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Հոլովակում տղամարդը մոտենում է եկեղեցուն, բայց կանգնեցվում է մուտքի մոտ տեղադրված մետաորսիչի շրջանակին հասնելիս: Մի քանի վայրկյան հետո որոտում է պայթյունը:
Կիրակի Եգիտպտոսի Թանթա եւ Ալեքսանդրիա քաղաքների եկեղեցիների մոտ պայթյունները տեղի են ունեցել մի քանի ժամվա տարբերությամբ: Թանթայի ահաբեկչության հետեւանքով զոհվել է 30 մարդ, Ալեքսանդրիայի՝ 16 մարդ, վիրավորվել է 41 մարդ:
Տեսանյութը՝ այստեղ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



