Բեռլինը ԱՄՆ-ին հորդորել Է հրաժարվել Սիրիայում հետագա ռազմական գործողություններից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը ZDF հեռուստաալիքի եթերում ԱՄՆ-ին հորդորել Է հրաժարվել Սիրիայում հետագա ռազմական գործողություններից: «Չպետք Է շեշտը դնել մեն միայն ռազմական գործողությունների վրա: Այդպես հակամարտությունը կսրվի եւ Էլ ավելի մեծ թվով մարդիկ կզոհվեն»,- ասել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախարարի խոսքով՝ G7-ի շրջանակներում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ առաջիկա հանդիպմանը եվրոպացի դիվանագետները պլանավորում են Վաշինգտոնին նախազգուշացնել ռազմական Էսկալացիայի մասին: Այն կարող Է բերել հակամարտության, որում նեքաշված կլինի ոչ միայն Սիրիան, ընդգծել Է Գաբրիելը:
Դիվանագետը համոզմունք Է հայտնել, որ Սիրիայի իրադրությունը կարելի Է կարգավորել միայն բանակցությունների ճանապարհով, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



