Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արտառոց դեպք Հրազդանում. ինչն է «Ուազ»-ի աղջիկ վարորդին դրդել ծեծի ենթարկել համատիրության տղամարդ ղեկավարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 6-ին Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում արտառոց դեպք է տեղի ունեցել: ArmLur.am-ին, մասնավորապես, հայտնի դարձավ, որ համատիրության կառավարիչ Վարդան Թովմասյանը դաժան ծեծի է ենթարկվել Հրազդանում հայտնի «Ուազի»-ի վարորդ Անահիտի կողմից: Թե ինչն է երիտասարդ աղջկան դրդել նման բան անել, ArmLur.am-ը փորձեց պարզել հենց նրանից: Մեզ հետ զրույցում աղջիկը պատմեց, որ համատիրության կառավարիչը տևական ժամանակ հաշմանդամության կարգ ունեցող իր եղբորը` 1983 թվականին ծնված Հովսեփին, դրդել է ինչ-որ գործեր անել` տարօրինակ խոստումներով նրան շահագործելով: Մեր զրուցակցի փոխանցմամբ` Վարդանը, իմանալով, որ Հովսեփ Բաղդասարյանը խմիչքի դատարկ շշեր հավաքելու նկատմամբ հակում ունի, նրան ասել է, որ եթե իր պահանջները կատարի, ինքը թույլ կտա Հովսեփին աղբանոցներից շշեր հավաքել: Բանն այն է, որ այդ շշերը հաշմանդամության կարգ ունեցող երիտասարդը հավաքել և տարել է իրենց շենքի մուտք: Շենքի լիազորն էլ բողոքով դիմել է քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանը տույժեր է սահմանել այդ փաստով: «Շենքի լիազորն ու համատիրության կառավարիչը համագործակցում են: Վարդանն էլ քաղաքապետի համար է աշխատում: Թող քաղաքպետն իմանա` ում է գործի տեղավորում»,- ասաց Անահիտը, ապա ներկայացրեց դեպքի մանրամասները. «Այդ օրը մյուս եղբայրս ու Հովսեփը շենքի մուտքում մաքուր օդի էին դուրս եկել: Մենք` ընտանյոք հանդերձ, նրանց թույլ չենք տալիս հաճախ դուրս գալ տնից, քանի որ նրանք առողջական խնդիրներ ունեն: Այդ ժամանակ Վարդանն անցել է շենքի կողքով, Հովսեփին կանչել է իր մոտ, իսկ մյուս եղբայրս շտապել է տեղեկացնել տարեց թոշակառու մորս: Մայրս զանգել է ինձ, ես էլ 25-ամյա եղբորս` Դանիելին, խնդրեցի, որ կապվի Վարդանի հետ: Վարդանն էլ գռեհիկ տոնով եղբորս ասել է` կարո՞ղ ա ես Հովսեփի պահակն եմ: Հետո ես զանգեցի դրան, ասեցի` Վարդան, ճիշտն ասա` ուր ա Հոսոն: Ու սա ինձ հայհոյեց: Ես էլ իրան հայհոյեցի ու ասեցի դու դեռ կտենաս գլխիդ գալիքը: Ես Ծաղկաձորում եմ աշխատում: Արագ իջա համատիրություն: Ճանապարհին հանդիպեցի եղբորս: Վարդանին ասեցի` էդ ո՞ւմ էիր հայհոյում, ու սա հրեց ինձ: Ես էլ էդ պահին մի լավ դաստիրակեցի դրան: Հիմա թե ինչ աստիճանի մարմնական վնասվածքներ ունի, չգիտեմ, չեմ կարա ասեմ: Ես չունեմ վախենալու ոչ մի բան: Ինչ ուզում ա` անի: Քրեական գործ են հարուցում, ինչ են անում, ինձ համար միևնույնն ա: Ես դեռ պատրաստվում եմ մի անգամ էլ դրան դաստիարակեմ»: Անահիտը, ի դեպ, իր բազմանդամ` 9 հոգանոց ընտանիքի միակ աշխատողն է: Իր հորից ժառանգություն մնացած «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով Արցախից և մի շարք այլ վայրերից, այդ թվում` Երևանից, միրգ-բանջարեղեն է տեղափոխում, առք ու վաճառքով զբաղվում: Նշենք, որ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ դեպքի մասին ահազանգողը եղել է հենց կառավարիչը, նա հայտարարել է, որ իր սենյակում ծեծի է ենթարկվել:

Նշանակվել է դատական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները