Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ֆրանսիացի հայտնի գինեգետ Միշել Ռոլանը Հայաստան է բերել գինեգործության իր բազմամյա փորձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 «Կարաս» գինու գործարանի հրավերով Հայաստանում է հայտնի խորհրդատու-գինեգետ Միշել Ռոլանը: Նրա այցի նպատակն է գինեգործության ոլորտում ձեռք բերած բազմամյա փորձը ներդնել Հայաստանում եւ նպաստել ոլորտի զարգացմանը: Ֆրանսիացի գինեգետն արդեն մի քանի տարի է՝ համագործակցում է «Կարաս» գինու գործարանի հետ եւ տարեկան մեկ-երկու անգամ լինում է Հայաստանում՝ գինու մշակման գործընթացի վերջնական փուլին անձամբ ներկա գտնվելու համար:

Գինեգետի պատվին կազմակերպված երեկոն համախմբել էր հայաստանյան ռեստորանների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին:

«Կարաս» գործարանի հաղորդակցման եւ մարքեթինգի բաժնի պատասխանատու Բեաթրիս Արսլանյանի խոսքով՝ նման երեկո նախաձեռնելու նպատակն է մարդկանց իրազեկել հայտնի գինեգետի Հայաստան այցի և «Կարաս» գինիների զարգացման գործում նրա ներդրած ավանդի մասին, ինչը մեծ կարեւորություն ունի նախեւառաջ Հայաստանի համար:

«Գինեգործությունը Հայաստանում օր օրի զարգանում է, եւ կարեւոր է, որ հատկապես ֆրանսիացի մասնագետները նույնպես իրենց նպաստն ունենան այս գործում: Մեր հիմնական նպատակն է, որ ամբողջ աշխարհում ճանաչեն հայկական գինին, եւ մարդիկ իմանան, թե ինչ առանձնահատուկ որակ ունի այն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բեաթրիս Արսլանյանը՝ ընդգծելով, որ գործարանը, բացի այն երկրներից, որտեղ արտահանում է գինիներ՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Լիբանան, Էստոնիա, Կանադա եւ այլն, ընդլայնելու է գործունեությունը՝ տարածելով ապրանքատեսակը նաեւ այլ երկրներում:

Միշել Ռոլանը համոզված է՝ միասին Հայաստանում կարող են շատ լավ գինի պատրաստել: «Փաստացիորեն, ես գինի չեմ պատրաստում, այլ հիմնականում խորհրդատվություն եմ տրամադրում ամբողջ աշխարհով մեկ: Ինչպես տեսնում եք, ես արդեն տարեց եմ եւ այժմ չեմ ճանապարհորդում այդքան հաճախ, որքան տարիներ առաջ, բայց ես շարունակում են համագործակցել 14 տարբեր երկրների հետ, այդ թվում՝Հայաստանի: Երբ Էդուարդո Էռնեկյանը խնդրեց ինձ գալ Հայաստան, ես սկզբում մի փոքր զարմացա, քանի որ չէի փորձել այստեղի գինին, չնայած, իհարկե, գիտեի՝ ողջ աշխարհում Հայաստանը համարյա թե գին ու սկզբնաղբյուրն է, սակայն չգիտեի՝ արդյոք այն շարունակում էր զբաղվել այս ոլորտով: Ես ի վերջո եկա այստեղ, եւ կարող եմ ասել, որ այն ֆանտաստիկ երկիր է: Համոզված եմ՝ տարիների ընթացքում ավելի ու ավելի լավ գինի ենք պատրաստելու, որովհետեւ իմ նպատակն է պատրաստել հենց լավ գինի: Կարծում եմ՝համագործակցությունը լավ է ընթանում, մարդիկ հետեւում են իմ խորհուրդներին: Հայաստանը, իրոք, հետաքրքիր երկիր է, եւ ես հույս ունեմ, որ ավելի հաճախ կգամ այստեղ,ամեն անգամ կներկայացնեմ ձեզ գինիներ, որոնք ավելի լավն են, քան նրանք, որ դուք այս պահին խմում եք»,-եզրափ ակեց հայտնի գինեգետը:

Հանրահռչակ գինեգետն ապրիլի 10-ին նաեւ այցելել է Արենի գյուղ՝ ծանոթանալու տեղի քարանձավին, որտեղից եւ սկիզբ է առել գինեգործությունը: 

Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները