Ազգային ժողովի հերթական քառօրյան չմեկնարկեց քվորում չլինելու պատճառով
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովի հերթական քառօրյա նիստը կրկին չի մեկնարկել քվորում չլինելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` նիստին մասնակցելու համար գրանցվել էին ընդամենը 16 պատգամավոր:
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` եթե քվորում չի ապահովվում, ապա գրանցումը շարունակվում է մինչև քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան երեք ժամվա ընթացքում. «Այսինքն` մինչև ժամը 15:00-ն մենք կսպասենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նաղդալյանը:
Ազգային ժողովի վերջին երկու քառօրյա նիստերը ևս տեղի չեն ունեցել` քվորում չապահովվելու պատճառով: Նիստերի ձախողման հիմնական պատճառը հերթական խորհրդարանական ընտրություններն էին, որոնք կայացել են 2017թ. ապրիլի 2-ին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



