Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զավեշտալի լրատվական խուլիգանություն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանյան լրատվական դաշտն ու ընդհանրապես խոսքի ազատությունը վերջին տարիներին աննախադեպ կերպով ազատականացվեցին: Սա փաստ է, որի հետ դժվար է չհամաձայնելը: Սակայն այս ազատականացումը, որքան էլ տարօրինակ է, այնուամենայնիվ, պետք է ունենար իր սահմանները, այլապես խոսքի ազատությունը դառնում է գռեհկաբանություն: Գռեհկաբանությունն էլ իր հերթին սկսում է լայն տարածում ստանալ մեդիա տիրույթում և էլեկտրոնային լրատվական հարթակներում: Սա վատ է, բոլորս գիտենք, բայց ոչ բոլորն են պայքարում դրա դեմ, քանի որ ֆեյսբուքյան «լայքը» դարձել է որոշ լրատվամիջոցների գերագույն նպատակը, եթե իհարկե կարող ենք դրանց լրատվամիջոց կոչել: Կարծում ենք բոլորս ֆեյսբուքյան մեր հաշիվը մտնելիս բազմիցս հանդիպում ենք «Շտապ» գրությամբ վերնագրերի, որոնք ոչ միայն լուր չեն կարող կոչվել, այլև ընդհանրապես հատում են ցնդաբանության սահմանները:

Ի դեպ, այստեղ պետք է շեշտել, որ որևէ ուղղվածություն այս փսևդոլուրերը չունեն և հավասարապես կարող են վերաբերվել ինչպես քաղաքական գործիչներին, այնպես էլ արվեստի, շոուբիզնեսի ներկայացուցիչներին և այլն: Հենց այս տրամաբանությամբ և, բնականաբար, անիմաստ «լայքեր» հավաքելու համար, մենք օրինակ բերենք մի փսևդոլուր այն մասին, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դառնում է վարչապետ: Հասկանալի է, նման վերնագիր շրջանառության մեջ դրել են կամ ինչ-որ երեխաներ, կամ բանականությունից բավական հեռու գտնվող անձինք: Ըստ էության այս գործելաոճը ընդամենը լրատվական մանր խուլիգանություն է:

Սակայն հետաքրքիր է, որ այսօրինակ վերնագրերին, սկսում են տուրք տալ տարբեր լրատվամիջոցներ, որոնք գուցե և հասկանում են նման փսևդոլուրերի աբսուրդ լինելը, սակայն կարճաժամկետ դիտումներ ունենալու համար գնում են այսպիսի քայլերի: Սա արդեն իսկ զավեշտալի է, քանի որ ցանկացած իրեն հարգող լրատվամիջոց կամ տեղեկատվական հարթակ պետք է որ մանր խուլիգանությունը չդարձնի արհեստական դիտումներ ունենալու գործիք, բայց դե, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք:

Սակայն, այդուհանդերձ, պետք է շեշտել, որ ցանկալի կլիներ ոչ միայն լրատվամիջոցները, այլև ընդհանրապես տեղեկատվական տարբեր հարթակները զերծ պահեին հասարակությանը, թող ներվի ասել, ամեն տիպի լակոտական մակարդակի մանիպուլյացիաներից, առավել ևս այնպիսի դեպքերում, երբ, ասենք, հարցը վերաբերում է լուրջ քաղաքական կամ հասարակական գործիչներին, քանի որ այս դեպքում արդեն խուլիգանությունը ամենամեղմ բնորոշումն է:

Տիգրան Դավթյան

Ամռանը ամենաշատ թունավորումները գրանցվում են այս 3 մթերքիցՎինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 հուլիսի). Բացվել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»11-ամյա զբոսաշրջիկը մահացել է, երբ նրա մազերը խցանվել են լողավազանի ջրահեռացման խողովակի մեջՄյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով Ռուս երեխաները վտանգավոր վիրուսով են վարակվել Թուրքիայի հինգաստղանի հյուրանոցումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»Հարցազրույց Solaron-ի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն Վահե Շարաֆյանի հետ Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանՈւկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել «Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրըԴրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»4000 ռուբլու դիմաց կենդանի այրել է իր հարևանինՎթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներԱնգլիայում կարգելվի մինչև 16 տարեկաններին էներգետիկ ըմպելիք վաճառել Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿ