Իջեւանում չպայթած արկ են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 2-ին, ժամը 14.04-ին տեղեկություն է ստացվել, որ Իջեւան-Ենոքավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից գտնվող նախկին Արցախ ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերվել է չպայթած արկ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ նախկին Արցախ ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերվել է D-30 հրանոթի (122 մմ տրամաչափ) չպայթած արկ՝ վնասված պայթուցիչով:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը անվտանգության ժապավենով:
Իջեւանի ՀՓՋ-ից 2 հրշեջ-փրկարար ոստիկանների եւ զինծառայողների հետ տեղում իրականացրել են հերթապահություն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



