Թերեզա Մեյն սկսել Է զբաղվել ֆիթնեսով
ԼԱՅՖՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն սկսել Է ֆիթնեսով զբաղվել անձնական մարզիչի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ 60-ամյա Մեյը մարզանքների համար վարձել Է Լի Քառնաբիին: Նա մարզիկի հետ պարապում Է շաբաթական մեկ անգամ եւ մարզումները բաց Է թողնում միայն այն ժամանակ, երբ գտնվում Է արտասահմանում: Պարապմունքների մեկ ժամը քաղաքական գործչի վրա նստում Է 45 ֆունտ ստեռլինգ (շուրջ 55 դոլար):
Քառնաբին կազմել Է մարզումների շարք, որոնք ներառում են քրոսֆիթի, մարմնամարզության տարրեր, կշռաքարերով աշխատանք եւ կարդիո: Բրիտանացու խոսքով՝ Մեյը հաճույքով Է աշխատում իր մարմնի վրա: Հայտնի Է, որ նա տառապում Է առաջին տիպի շաքարախտով: Ակտիվ ապրելակերպը նրան օգնում Է հետեւել առողջությանը եւ մնալ լավ վիճակում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



