Սուրեն Առուստամյանը կնոջից բաժանվելու լուրերի մասին
ՖՈՏՈTert.am Life–ը գրում է
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ դերասան և հաղորդավար Սուրեն Առուստամյանը և դերասանուհի Լիլիթ Տիտոյանը, բաժանվել են։ Նման ենթադրությունների առիթ է դարձել այն փաստը, որ դերասանը սոցցանցերում ընտանեկան լուսանկարներ չի հրապարակում, ըստ այդմ` ներկայանում է որպես ազատ տղամարդ, իսկ կինն առհասարակ հրապարակումներ չի անում։
Tert.am Life–ը կապ հաստատեց դերասանի հետ` պարզելու լուրերի իսկությունը։
«Լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Դա նրանց երևակայության արդյունք է։ Ընտանեկան լուսանկարներ չեմ հրապարակում, քանի որ պետք չէ ընտանիքը սոցցանցերում ներկայացնել հանրությանը։ Բայց այնպես էլ չէ, որ սոցցանցերում ընդհանրապես նկարներ չկան։ Երկու օր առաջ երեխայիս նկարն եմ հրապարակել։ Ես այդքան էլ կարևորություն չեմ տալիս վիրտուալ կյանքին։ Լիլիթը պասիվ է սոցցանցերում, քանի որ նա ավելի շատ զբաղված է երեխաների խնամքով։ Մեզ մոտ ոչ մի անախորժություն չկա, ամեն ինչ շատ լավ է` հրաշալի»,– պարզաբանեց Սուրենը։