Ռոհանի. Սիրիայի վրա հարձակումը սխալ էր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի վրա հարձակումը սխալ էր: ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ խոսելով Սիրիայում ավիաբազայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարձակման մասին:
Պատասխանելով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարվածների կրկնության դեպքում Թեհրանի դիրքորոշման մասին հարցին՝ Ռոհանին նշել է, որ ամերիկացիները «երբեք չեն գործել միջազգային իրավունքի նորմերի շրջանակում»: «Նրանք իրենց միջազգային ժանդարմ են համարում»,- հավելել է նա:
Իրանի նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է, որ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի միայն քաղաքական ուղիով: «Խաղաղ բանակցությունները պետք է շարունակվեն, իսկ ԱՄՆ-ի հարձակումը վնաս հասցրեց այդ գործընթացին»,- ասել է նա:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



