ԱԺ անդրանիկ նիստը կհրավիրվի մայիսի 15-ին. «Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Ազգային ժողովի անդրանիկ նիստը, ըստ ամենայնի, կհրավիրվի մայիսի 15-ին։ Ճիշտ է՝ արդեն իսկ որոշված էր նիստի օրը՝ ապրիլի 27, սակայն ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու պատճառով այն կհրավիրվի մոտ 20 օր ուշացումով․ հաշվարկել են, որ ՍԴ քննությունն այդքան կտևի։
Մայիսի 15-ն ուշագրավ օր է նաև նրանով, որ նախորդ օրը կայանալու են Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունները։ Այս հետաձգումը մի իմաստ էլ ունի՝ պատգամավորության թեկնածուների տառապանքի ժամկետն է երկարաձգվելու․ նրանցից շատերը չգիտեն՝ գնալո՞ւ են արդյոք խորհրդարան, թե՞ ընթացք է տրվելու իրենց «ինքնաբացարկի» դիմումներին»։
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



