Դատական համակարգում կոռուպցիոն սկանդալ է հասունանում. դատավորներին հարցաքննում են. «Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ դատական համակարգում հերթական կոռուպցիոն սկանդալն է հասունանում։ Իրավապահները պարզել են, որ 2008թ․ առայսօր դատական գործերով սահմանված տուգանքներով կատարողական թերթիկներ չկան։ Խոսքը քրեական գործերի մասին է, երբ դատարանն ազատազրկելու փոխարեն տուգանում է, մարդը վճարում է տուգանքը, սակայն դա պետբյուջե հասնում է, թե ոչ, հայտնի չէ՝ կատարողական թերթիկները չկան։
Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կանչում են դատավորներին եւ հարցաքննում։ Ասում են անգամ, թե Արման Մկրտումյանն անձամբ է դատավորներին հրահանգում գնալ եւ ցուցմունք տալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



