Ֆրանսիայում 10 մարդ Է տուժել փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռնվազն 10 մարդ Է տուժել Ֆրանսիայի հյուսիսում Դյունկերկի մերձակա փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ կոնֆլիկտն սկսվել Է տարբեր Էթնիկական խմբերի միջեւ: Այնուհետեւ դիմակայությանը հարկադրված Է եղել միջամտել ոստիկանությունը, որն արցունքաբեր գազ ու մահակներ Է կիրառել ջարդարարների նկատմամբ: Անկարգություների հետեւանքով հրդեհ Է բռնկել, որն արագորեն տարածվել Է ամբողջ ճամբարում, որն ի վերջո գրեթե ամբողջովին այրվել Է:
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ճամբարում ապրում Էին մինչեւ 1,5 հազար փախստական աֆղանցիներ ու քրդեր, որոնք հույս ունեին անցնել Լա Մանշը եւ հասնել Մեծ Բրիտանիայի տարածք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



