Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նախագահը դաստիարակում է քաղաքական տգետներին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանյան հետընտրական մի շարք մտայնությունների ֆոնին` համառոտ հոդված է հրապարակել առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը: Երեք առանցքային կետերով Տեր–Պետրոսյանն անդրադարձել է ընտրակաշառքների շուրջ որոշ քաղաքական ուժերի ու գործիչների դրսևորած վարքագծին, որոշակի տեղեկատվական ու հասարակական–քաղաքական հարթակներում հայաստանցի–ղարաբաղցի տարանջատման դրսևորումներին ու պատերազմական վիճակի և զինադադարի տարբերությունները չպատկերացնողներին:

Պետք է շեշտել, որ Տեր–Պետրոսյանի հոդվածը բարդ և խորը քաղաքական գիտական վերլուծություն չէ, այլ շատ մատչելի լեզվով, պարզ ճշմարտության շարադրանք: Թերևս քաղաքական որոշակի շրջանակների մոտ համապատասխան գիտակցական մակարդակի առկայության պարագայում նման հոդվածի կարիք չէր լինի: Սակայն հայաստանյան քաղաքական դաշտը, բնականաբար, շարունակում է զարմացնել:

Տեր–Պետրոսյանը, գրեթե անգրագետ երեխային տառերը սովորեցնելու տոնայնությամբ, բացատրում է, որ երբեք չի կարելի է մեղադրել ժողովրդին, չի կարելի է զազրախոսել ժողովրդի մասին, չի կարելի պիտակներ կպցնել հասարակությանը կամ նրա որոշակի հատվածին: Բազմաթիվ արատավոր երևույթներ կան, որոնց թվում և ընտրակաշառքը, չնայած այն փաստին, որ ի հայտ են գալիս հասարակության ակտիվ մասնակցությամբ, սակայն բոլորովին այլ են դրանց հիմնապատճառները:

Հենց այս պատճառների մասին պետք է մտածեն և հենց այդ պատճառները պետք է արմատախիլ անեն բոլոր այն ուժերն ու գործիչները, որոնք առանց երկմտելու մի ամբողջ հասարակության հայտարարում են ծախվող կամ վաճառված` չհասկանալով հաճախ, որ ընտրակաշառքը շատ ավելի բարդ երևույթ է, քան իրենք պատկերացնում են: Հենց այս մասին էլ խոսում է Տեր–Պետրոսյանը:

Մոտավորապես նույն տրամաբանությամբ Տեր–Պետրոսյանն անդրադառնում է ղարաբաղցի–հայաստանցի տարանջատումներին ու ամենայն մանրամասնությամբ, այսպես ասած, բացատրական աշխատանքներ տանում:

Ըստ էության, պետք է նշել, որ Տեր–Պետրոսյանի` նման հոդվածների կարիքը ընդհանրապես չէր լինի, եթե հայաստանյան հասարակական–քաղաքական դաշտում քաղաքական գործիչները, քաղաքագետներն ու թեկուզ նաև լրագրողները, գոնե մոտավոր պատկերացում ունենային արծարծվող հարցերի վերաբերյալ և այդ պատկերացումներին համապատասխան որևէ միտք կամ կարծիք արտահայտեին: Հակառակ դեպքում ստացվում է այնպես, որ արդեն Լևոն Տեր–Պետրոսյանն է սկսում տարրական հարցերը պարզաբանել հրապարակումով:

Թերևս անգամ այս պարագայում էլ հարց է մնում, թե հասու դարձա՞վ արդյոք նման շրջանակներին առնվազն այն, որ երևույթների մասին կարծիք հայտնելուց, հասարակությանը կամ ժողովրդին պիտակավորելուց առաջ, գոնե պետք է մի քիչ կրթվել, կարդալ, հավասարակշռվել, հետո նոր հանդես գալ հայտարարությամբ կամ որևէ տեքստով:

Աղասի Մարգարյան

Թուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել