Ֆիյոնը Ֆրանսիայի գլխավոր խնդիրը համարում Է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ հակամարտության կանխումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ֆրանսիայի նախկին վարչապետ, երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ Փարիզը բոլոր ջանքերը կներդնի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտություն թույլ չտալու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստահաղորդավարի այն հարցին, թե ինքն ինչ կասեր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, եթե հանդիպեր նրան, Ֆիյոնը պատասխանել Է. «Առաջին հերթին ես կասեի, որ Ֆրանսիան անկախ արտաքին քաղաքականություն Է վարելու՝ ունենալով միայն մեկ մտահոգություն՝ խուսափել պատերազմից եւ բոլոր ջանքերն ուղղել այն բանին, որ ռազմական դիմակայություն թույլ չտրվի ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ»:
Ֆիյոնը նաեւ նշել Է, որ «ընդհանուր թշնամին իսլամական ամբողջատիրությունն Է, որը տարածվել Է ԱՄՆ-ի սխալների, հատկապես Իրաքում պատերազմի պատճառով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



