Հոգեհանգտյան արարողություն Սան Պաուլոյում՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրազիլիայի Սան Պաուլո քաղաքի Սուրբ Գևորգ մայր տաճարում տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված քաջորրդիներին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանի նախագահությամբ մատուցվել է պատարագ, որին մասն ակցել է նաև Բրազիլիայում ՀՀ դիսպան Աշոտ Գալոյանը։ Նույն օրը ՀՀ դեսպանը ներկա է գտնվել Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկե եկեղեցու վերաբացման հանդիսությանը և այդ առիթով եկեղեցու բակում տեղադրված խաչքարի օծման արարողությանը։ ՀՀ դեսպանը հայ համայնքի և կրոնական հարանվանությունների ներկայացուցիչների առջև հանդես է եկել ելույթով, որով կարևորել է օրվա խորհուրդը։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



