Դիարբեքիրում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի Դիարբեքիր քաղաքի Բաղլար շրջանում` ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին որոտացած հզոր պայթյունի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Պայթյունի պատճառները չեն հստակեցվում: Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ այս պահին փլատակների տակ մեկ մարդ կա: Նա նաև նշել է, որ հնարավոր է պայթյունը տեղի է ունեցել մեքենայի վերանորոգման ժամանակ:
Ոստիկանությունը նախազգուշացրել է հարակից շրջանների բնակիչներին խուսափել այդ տարածքում կրակ վառելուց` հաշվի առնելով, որ արհեստանոցը, որը փլուզվել է, դյուրավառ նյութեր է պարունակել, որոնք կարող են տարաներից դուրս եկած լինել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



