Ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԾանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ:
«Եվրոպայի առաջնության արդյունքները նորմալ էին թե հրում, թե պոկում վարժությունում: Երկու անհաջող մոտեցումները իմ ուժերի սահմաններում էին: Չստացվեց բարձրացնել, դա իմ սխալն է, և փորձելու ենք հաջորդ մրցաշարերին վերացնել և ավելի լավ հանդես գալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանյանը:
Անդրադառնալով վնասվածքին` Ռուբեն Ալեքսանյանն ասաց, որ այն լուրջ չէ. «Թևս թեթև հոդախախտվել է: Առաջիկա շաբաթների ընթացքում կվերսկսենք մարզումները: Գիպսն էլ դրել ենք, որ ավելի լավ ամրանա հոդը` հետագայում խնդիր չունենալու համար»,- ասաց Ալեքսանյանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



