Սերգեյ Մովսեսյանը և Հրանտ Մելքումյանը մասնակցել են Բունդեսլիգայի 11-րդ և 12-րդ տուրերին
ՍՊՈՐՏԳերմանիայում տեղի ունեցան Բունդեսլիգայի 11-րդ և 12-րդ տուրերի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերգեյ Մովսեսյանը, ով հանդես է գալիս «Բադեն» թիմի կազմում, 11-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Մարտին Բրուդիգամի հետ, իսկ 12-րդ տուրում հաղթանակ տոնեց Արնդ Լաուբեռի նկատմամբ: «Բեռլին» ակումբը գլխավորող Հրանտ Մելքումյանը 11-րդ տուրում պարտության մատնեց գրոսմայստեր Արթուր Նեյկսանսին, իսկ 12-րդ տուրում ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի հետ:
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել «Բադեն» ակումբը, որն իր բոլոր հանդիպումներն ավարտել է հաղթանակով, իսկ «Բեռլին» ակումբը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



