Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մոտենում եմ իմ երազանքին. Սյուզաննա Մելքոնյանը Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք 2017»-ում

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն, ով հայտնի է տարբեր հեռուստատեսային նախագծերից, այս տարի Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում:

Life.panorama.am-ին երգչուհին հայտնեց, որ մոսկովյան ժյուրիի կողմից լավ արձագանքի արժանանալն իրեն որքան անակնկալի է բերել, այնքան էլ ավելի պատասխանատվություն է հաղորդել:

«Նախ պետք է ասեմ, որ դեռ դպրոցական տարիներին, երբ իմ ավագ կոլեգաները մասնակցում էին այս մրցույթին, թաքուն երազանք ունեի, որ մի օր էլ ես կանգնեի այդ մեծ բեմում ու մեր երկիրը ներկայացնեի հայերիս կողմից շատ սիրված այդ մրցույթում: Հետո, երբ նոր-նոր էի քայլերս անում երգարվեստում, ինձ կրկին հետապնդեց այդ ցանկությունը՝ «Նոր ալիքի» բեմում հայտնվելու հետ կապված, եւ սրանից վեց տարի առաջ ես փորձեցի ուժերս: Այն ժամանակ մասնակցեցի «Նոր ալիքի» համար Հայաստանում անցկացվող մրցույթին, որտեղ ընդգրկվեցի լավագույն տասնյակում, բայց չհայտնվեցի լավագույն հնգյակում: Իհարկե, աշխատելու դեռ շատ տեղ ունեի, ինչն էլ լրացրեցի այս տարիների ընթացքում ու «զինված» ներկայացա իմ սիրելի մրցույթի նախնական հայտագրմանը,- պատմեց Սյուզաննան ու շարունակեց.

«Միաժամանակ, պետք է նշեմ, որ այստեղ հայտագրումն իր մեջ չի ենթադորւմ ուղղակի տվյալներդ գրանցելը: Հարկավոր էր հեղինակային երգ (երգիս հեղինակն է Շուշան Սարգսյանը), միջազգային եւ ազգային հիթ, նաեւ շատ խոսուն ֆոտոշարք: Այսինքն՝ լուրջ տվյալներ, որոնք մոսկովյան ժյուրիին կգրավեին: Արդյունքում տասն օր չանցած Մոսկվայից ինձ զանգեցին ու հայտնեցին, որ ես անցել եմ կիսաեզրափակիչ փուլն ու ապրիլի 7-ին պետք է մասնակցեմ Մոսկվայում կայանալիք լսումներին: Ինչ խոսք, սա ինձ համար մեծ ու հաճելի անակնկալ էր: Հայաստանից անցել էին հինգ մասնակիցներ, որոնցից երկուսս անցանք՝ ես ու Արցախից՝ Էռնան»:

Հատկանշականն այն է, որ «Նոր ալիք 2017»-ում առաջին անգամ Հայաստանը կներկայացնեն երկու մասնակիցներ.

«Պետք է ասեմ, որ ժյուրին բավականին խիստ ու պահանջկոտ էր: Կային երկրներ, որոնք մեկ մասնակից էին ներկայացրել, բայց այդ մեկ մասնակիցն էլ չանցավ: Մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր երկրից այս տարի առաջին անգամ երկու մասնակից կներկայանա: Երբ առաջինն իմ անունը հնչեց, կարծեցի՝ միայն ինձ են ընտրել, բայց, երբ լսեցի նաեւ Էռնա Միրզոյանի անունը, շատ ուրախացա, քանի որ մենք տարբեր ժանրերի երգչուհիներ ենք ու այնքան էլ պրոֆեսիոնալ չէր լինի մեր միջեւ ընտրություն կատարելը: Ի դեպ՝ այնտեղ երկուսիս մասին էլ մեծ գոհունակությամբ էին խոսում, ինչը շատ հաճելի էր»,- հավելեց երգչուհին:

Օգոստոսի 22-ից Սյուզաննան ու Էռնան կմեկնեն Սոչի՝ մասնակցելու մրցույթի նախապատրաստական աշխատանքներին, իսկ «Նոր ալիք 2017»-ը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին: Սյուզաննա Մելքոնյանը տեղյակ չէ՝ մրցույթը Հայաստանի որեւէ հեռուստաընկերությամբ կհեռարձակվի, թե ոչ, բայց հույս ունի, որ հեռուստադիտողը թեկուզեւ օնլայն հեռարձակմամբ կհետեւի մրցույթի զարգացումներին:

«Ես ունեի երազանք որեւէ միջազգային բեմում ներկայացնել Հայաստանը՝ իմ երկիրը: Դժվար ճանապարհ անցնելուց հետո ես, կարծես թե մոտենում եմ իմ երազանքին: Աստված առաջ, տեսնենք սեպտեմբերին «Նոր ալիքում» ինչ կլինի»,-եզրափակեց երգչուհին:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան