Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գիտնականները պարզել են, թե ինչ է սերը ու որքան է այն տևում

ՖՈՏՈ

Սիրահարվածությունը քիմիական գործընթացների միամբողջ բարդ համակարգ է: Տեխնիկայի զարգացմանըզուգընթաց գիտնականները կարողացել ենուսումնասիրել ուղեղի տարբեր հատվածներ՝օգտագործելով վիզուալացման մեթոդները: Հետո մեկըմյուսին հաջորդել են հազարավորուսումնասիրություններ, որոնք դարձել են բազմաթիվքննարկումների ու քննադատությունների առիթ: Ուսումնասիրություններից մեկը սիրահարվածմարդկանց և մայրերի համեմատությունն է: Գիտնականները ուսումնասիրության արդյունքումնմանություններ են գտել սիրահարների և մայրերի միջև: Պարզվել է, որ երկու դեպքում էլ կա զգացողություններիև զգացմունքների որոշակի նմանություն: 

Սերն ու սիրահարվածությունը տարբեր են, եթե դրանցնայում ես տարբեր կերպ: Իրականում երկուսն էլ նույննեն՝ հարաբերություններ են և միայն տարբեր են, որովհետև ունեն որոշակի դասակարգում՝ զգացմունքային առումով: Կահարաբերությունների դասակարգման 3 փուլ.

  • սիրահարվածություն (being in love),
  • կրքոտ սեր (passsional love),
  • ընկերական սեր (compassionate love)

Ուժեղ կրքի և սթրեսի բարձր մակարդակ` սա սիրահարվածության բնորոշումն է գիտական տեսանկյունից: Նույնիսկ որոշակի ժամանակահատված ունի՝ միջինը կես տարի: Հետո, եթե վատագույն դեպքում չի մարում, զարգանում է և անցնում հարաբերությունների հաջորդ փուլին՝ կրքոտ սիրուն: Սա էլ մի քանի տարվա տևողություն ունի: Էյֆորիայի զգացումն է պարուրում ձեզ:  Իջնում է սթրեսի մակարադակը և կարգավորվում է կորտիզոլի մակարդակը:

Ընկերական սերը ուղեկցվում է կրքի մարմամբ և ձևավորում է փոխադարձ վստահության մթնոլորտ:  Այս փուլում հարաբերությունները կարող ենտասնամյակներով պահպանվել:

Որտե՞ղ է ապրում սերը

Սիրո գոյության վայրը համարվում է սիրտը: Իրականում սիրտը ոչ թե սիրո աղբյուրն է, այլմիայն ցուցիչը (ինդիկատոր)։ Թե որտեղ է ապրում սերը, գիտի անթրոպոլոգ, դոկտոր ԷլենՖիշերը: Նա բացահայտել է այն փորձված ճանապարհով՝ համակարգչային «տոմոգրաֆիայի» և մի քանի տասնյակ սիրահար կամավորների օգնությամբ:

Պարզվում է՝ սերը ապրում է գլխում՝ ուղեղի ամենախորը և հին մասերում, որոնք մենք ժառանգել ենք մեր հին նախնիներից՝ սողուններից: Այնտեղ են գտնվում մերհենքային, անկառավարելի զգացմունքները և գայթակղությունները: Հենց այդ բաժիններնէին ակտիվանում, երբ սիրահարների աչքերի առջև հայտնվում էր իրենց սիրո «առարկայի» դիմանկարը: Երբ նրանց ցույց էին տալիս պարզապես ծանոթ մարդու լուսանկար, ակտիվացումը տեղի չէր ունենում: Սակայն դա դեռ քիմիա չէ, այլ՝ ֆիզիկա:

Որպեսզի «սիրո հրդեհը» պատի մեզ, անհարաժեշտ է, որ ուղեղը ազդանշաններ տարածիամբողջ մարմնով: Ազդանշանները էլեկտրական չեն, այլ քիմիական՝ որոշակի հորմոններիտեսքով, իսկ ավելի հստակ՝ նեյրոտրանսմիտներով։ Թե վերջիններիցս կոնկրետ որոնցով, գիտնականները նույնպես պարզել են. ռոմանտիկ սիրահարվածության ժամանակ արյանմեջ ավելանում է նպատակի հորմոնը՝ դոֆամինը, և նորեպինեֆրինան (ադրենալինը): Միաժամանակ իջնում է հաճույքի հորմոնի՝ սերոտոնինի քանակությունը: Արդյունքումսերը ուժեղ ձևով ասոցացվում է տանջանքի հետ (սերոտոնինի պակասից) և միաժամանակբարձրանում է ոգեշնչումը (ադրենալինի ավելցուկ): Ինչ վերաբերում է հիմնական «մեղավորին»՝ դոֆամինին, այն տալիս է ամբողջական կենտրոնացում սիրո «առարկայի» վրա: Այն տիրակալի նման ստիպում է ձգտել այդքան ցանկալի «առարկային» և հասնելնպատակին:

Երկա՞ր է արդյոք սիրո դարը

Գիտնականները նաև դա գիտեն: Կրքոտ սիրահարվածությունը տևում է միջինում 12-17 ամիս: Այդքան ժամանակը սկզբունքորեն հերիք է, որպեսզի հասնես փոխադարձ սիրո կամստանաս վերջնական մերժում: Եթե սիրո կրակը վառվեր երկար, ապա այն կվառեր մեզմինչև մոխիր դարձնելը, որը չի մտնում բնության ծրագրերի մեջ: Երջանիկ սիրահարներըկմահանային հյուծվածությունից, իսկ մերժվածները՝ անտանելի տանջանքներից:

Սակայն չկան կանոններ առանց բացառությունների: Առանձին դեպքերում սերը կարող է շատ երկար տևել: Հատկապես, եթե այդ սերը դժբախտ է: Երջանիկ սիրո համարբնությունը ունի մեխանիզմ, որը կատաղի հրդեհը վերածում է հանդարտ կրակի օջախի: Դժբախտ սիրո համար այդպիսի մեխանիզմ չկա. միայն ինքնապահպանման բնազդն էգործում, այն էլ ոչ միշտ: Երբ արդեն նպատակին հասել եք, հոգին և մարմինը միացել են, սկսվում է հարաբերությունների նոր շրջան: Սիրո փաղաքշանքների ժամանակարտադրվում են օքսիտոցին և վազոպրեսսին: Այդ նյութերը կապ ունեն ժառանգներիստեղծման գործընթացի հետ, նաև նպաստում են այնպիսի հետաքրքիրհարաբերությունների ձևավորմանը, որոնք կապում են երեխային և մորը: Դրանքնրբության և կապվածության հորմոններն են, որոնք նպաստում են նաև կրքի հորմոններիավելացմանը:

Բուռն սիրահարվածությունը նվազում է այն բանից հետո, երբ աճում է կապվածությունը: Երանության փուլի տևողությունը բնության կողմից հավասարեցված էայն ժամանակահատվածին, որի ժամանակ անհրաժեշտ է հոգ տանել և կերակրելերեխային: Նրա շարունակությունը միջին տևողությամբ 3 տարի է: 4-րդ տարում շատհարաբերություններն անկում են ապրում:

Մյուս կողմից որոշ զույգերի մոտ այդ փուլից հետո հարաբերություններում դրսևորվում էբարձր կենսունակություն: Բայց դրանք այլ զգացմունքներ և հարաբերություններ են, որոնք կապված են ոչ թե հնագույն նախնիներից ժառանգած, այլ հետագայում առաջացածմարդկային ուղեղի հատվածների հետ: Կարելի է այն համարել ընկերություն կամհավերժական սեր: Ամեն դեպքում այդ զգացմունքները ամբողջությամբ քննարկման ուրիշթեմա են։

Հարաբերությունների «կենսունակությունը» շատ դեպքերում որոշվում են դրանց զարգացման արագությամբ: Երբ կուրացնող ցանկությունը ճնշում ենք, հանկարծպարզում ենք, որ մեր պաշտամունքի «առարկան» զերծ չէ թերություններից: Ինչու՞ է նաայդպես արագ փոխվել:

Իրականում նա չի փոխվել. պարզապես սիրո կրքի պահին մենք ժամանակ ևհնարավորություն չենք ունեցել ուսումնասիրել մեր ընտրյալին: Երկար շփումը թույլ էտալիս զույգերին լավ ճանաչել միմյանց և զերծ մնալ տհաճ բացահայտումներից:

Հնարավո՞ր է սոսնձել կոտրված սիրտը: Հնարավոր է: Եվ սիրո քիմիայի իմացությունը այդհարցում կօգնի: Սերոտնինի ցածր քանակի բարձրացմանը կօգնի դառը շոկոլադը կամծովափի ավազին պառկելը: Եվ ահա կյանքը չի թվա այդքան դժբախտ:

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան