Ալկոհոլային խմիչք, որը կարող է ազատել լսողական խնդիրներից
ՖՈՏՈԱյն, որ կարմիր գինին չափազանց օգտակար է, բոլորս գիտենք: Կարմիր գինու բազմաթիվ օգտակար հատկություններին ևս մեկն էլ է ավելացել: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ այս ալկոհոլային խմիչքի օգտագործումը կարող է ազատել լսողական խնդիրներից: Այս մասին հակտնում է Daily Mail-ը:
Այս ազդեցության համար գինին պարտական է ռեսվերատրոլին, բնական ֆիտոալեքսինին, որը պարունակում է խաղողի կեղևը:
Ամերիկացի բժիշկները, ուսումնասիրելով այս նյութի ազդեցությունը մկների վրա, պարզել են, որ նախօրոք ռեսվերատրոլ ստացած կրծողները տևական բարձր աղմուկից զարգացած ավելի քիչ են լսողական հիվանդություններ ունեցել:
Ռեսվերատրոլը շատ ուժեղ ազդեցություն ունի, որն ամենայն հավանականությամբ պաշտպանում է մարմինը բորբոքային պրոցեսներից, այն ազդում է նաև ծերանալու, ուղեղի իմացական ֆունկցիաների և լսողության վրա, պնդում են մասնագետները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: