Արա Բաբլոյանը՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպան. ՀՀԿ-ում առաջին 5-ը մանդատ չեն վերցնի. «Ժամանակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ 93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլեւս չի լինելու Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը Շվեյցարիայում եւ ՄԱԿ-ի Ժնեւյան գրասենյակում։ Հայաստանի համար խիստ կարեւոր այդ երկրում դեսպան կնշանակվի ՀՀԿ ցուցակի 4-րդ համարը՝ Արա Բաբլոյանը, ում անունը շրջանառվում էր առողջապահության նոր նախարարի պաշտոնի համար։
Որոշում է կայացվել, որ մասնագիտությամբ վիրաբույժ-ուրոլոգ 70-ամյա Բաբլոյանը պետք է զբաղվի դիվանագիտական աշխատանքով:
Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ ցուցակի առաջին 5 համարները պատգամավորական մանդատ չեն վերցնելու: Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը մնալու են գործադիրում: Տարոն Մարգարյանն էլ ցանկանում է ընտրվել քաղաքապետի պաշտոնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



