ՄԱԿ-ի ԱԽ-ն քվեարկելու Է Սիրիայի վերաբերյալ բանաձեւի նախագծի շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 12-ին քննարկելու Է Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննության վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը պատրաստել են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Ինչպես հայտնել են համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչությունում, քվեարկությունը նշանակված Է Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ին:
Նախօրյակին ՄԱԿ-ի ԱԽ-ում արեւմտյան երեք երկրների պատվիրակությունները ներկայացրել են փոքր-ինչ վերամշակված բանաձեւի նախագիծ, որում դատապարվտում Է «քիմիական զենքի օգտագործումը Սիրիայի Արաբական Հանրապետությունում, այդ թվում՝ Խան Շեյխունում իրականացված գրոհը»: Փաստաթղթի հեղինակները պահպանել են Դամասկոսին ներկայացվող պահանջը՝ ՄԱԿ-ի հետաքննչական հանձնաժողովին եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը հանձնել միջադեպի օրը օդուժի թռիչքներին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաեւ մուտք ապահովել այն ռազմակայաններ, որեղից կարող Էին հարվածներ հասցվել Խան Շեյխունին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծը առաջարկում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ օգնել հետաքննելու Սիրիայում, այդ թվում՝ Խան Շեյխունում քիմիական զենքի հետ կապված ենթադրյալ միջադեպերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



