Պուտինը քննադատել Է ԱՄՆ-ի դաշնակիցների արձագանքը Սիրիային հասցված հրթիռահարվածին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային իրավունքի բացահայտ խախտում Է որակել ԱՄՆ-ի հրթիռային հարվածը Շայրաթում Սիրիայի ավաբազային եւ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցներին մեղադրել Է այն բանում, որ նրանք «արձանիկների նման գլխով են անում»՝ աչք փակելով այն բանի վրա, որ դա ինքնիշխան երկրին հասցված հարված Է՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնման:
«Ինչպե՞ս արձագանքեցին ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները: Բոլորը գլխով են անում չինական արձանիկների նման՝ չվերլուծելով ոչինչ, թե ինչ Է տեղի ունենում: Որտե՞ղ են սիրիական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցները: Չկան: Իսկ միջազգային իրավունքի խախտում կա: Դա ակնհայտ փաստ Է: Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնման հարված Է հասցվում ինքնիշխան երկրի:
Եվ չնայած միջազգային իրավունքի այս բացահայտ խախտմանը, բոլորը համաձայն են, ընդունում են եւ սկսում են գլխով անել եւ հավանություն տալ»,- ասել Է Պուտինը «Միր» միջազգայն հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, որից մի հատված հրապարակվել Է ապրիլի 12-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



