Ապրիլի 24-ն ԱՄՆ Օրանժ շրջանում Հայոց ցեղասպանության հիշատակի օր է ճանաչվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օրանժ շրջանը (Օրանժ Քաունթի) ապրիլի 24-ը հռչակել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez-ը:
Օրանժ շրջանի խորհրդի նիստի սկզբում նախագահ Միշել Սթիլը ելույթ է ունեցել` հիշեցնելով, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: «Ոչ միայն իրենց պատմական հայրենիքում հայերը ոչնչացվեցին, այլև նրանց հողերն ու սեփականությունը բռնազավթվեց»,- նշել է նա` ընդգծելով, որ Օրանժ Քաունթին շարունակում է հարգանքի իր տուրքը մատուցել այդ ողբերգության զոհերի հիշատակին` համոզվելու, որ դա չի մոռացվի ու չի կրկնվի:
Խորհրդի նիստին ներկա էին նաև Օրանժ շրջանի հայկական համայնքի անդամները:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



