Թարմ ներդրումային ծրագրեր Արարատից
ԲԼՈԳԱրմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ներդրումային դաշտը խթանելու նպատակով պետությունը տևական ժամանակ է ինչ գեներացնում է տարատեսակն ներդրումային ծրագրեր և ակտիվորեն փնտրում վերջիններիս համար ֆինանսական հոսքեր:
Ապրիլի 11-ի դրությամբ Արարատի մարզից ստացվել է 10 ներդրումայն ծրագրի առաջարկ: Դրանք հիմնականում վերաբերում են ջերմոցային տնտեսության հիմնմանը, օրգանական մթերքների արտադրությանը, չորանոցի և մրգի սառնարանի ստեղծմանը, կաթի վերամշակմանը, վիետնամական ցեղատեսակի խոզերի բուծմանը ֆերմերային տնտեսության ստեղծմանը և մի շարք այլ ճյուղերի:
Բնականաբար այս ծրագրերը դեռևս պետք է քննարկվեն գործադիր մարմնում և ստանան հստակ գնահատական, սակայն մարզային նման ակտիվությունը խոսում է վստահության և սպասելիքների մասին, ինչը շատ կարևոր է պետություն-ժողովուրդ երկխոսության մեջ: