Սիրիային ԱՄՆ-ի հրթիռահարվածը խարխլում Է ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում. ՌԴ Դաշնության խորհուրդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիային ԱՄՆ-ի հրթիռահարվածը խարխլում Է ջանքերը ահաբեկչության, նախեւառաջ ԻՊ-ի դեմ մղվող պայքարում, որը կանգնած Է վերջին բոլոր արյունալի ահաբեկչական գործողությունների հետեւում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Դաշնության խորհրդի հայտարարության մեջ, որը պալատի կողմից ընդունվել Է ապրիլի 12-ին:
«Դաշնության խորհուրդը համոզված Է, որ ԱՄՆ-ի հրթիռային գրոհը հարված Էր Սիրիայի խաղաղության գործընթացին, Ժնեւի եւ Աստանայի միջսիրիական բանակցություններին, նրանց, ովքեր մարտնչում են միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ»,-նշվում Է փաստաթղթում:
Ավելին, «ԱՄՆ-ի գործողությունները լրջորեն խարխլում են ջանքերը ահաբեկչության, նախեւառաջ ԴԱԻՇ-ի դեմ մղվող պայքարում, որը կանգնած Է վերջին բոլոր արյունալի ահաբեկչական գործողությունների հետեւում»,-ընդգծել են սենատորները:
Այդ կապակցությամբ, ինչպես երբեք, հրատապ Է հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման խնդիրը, նշել են Դաշնության խորհրդում: Դա լավ են հասկանում Ռուսաստանում, որն օրերս դաժան ահաբեկչական գրոհի ենթարկվեց Սանկտ Պետերբուրգում, ասված Է ՌԴ ԴԽ-ի հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



