Պուտինը խոստացել Է «գունավոր հեղափոխությոններ» թույլ չտալ Ռուսաստանում եւ ՀԱՊԿ-ի երկրներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանի իշխանությունները կջանան գունավոր հեղափոխություններ թույլ չտալ ինչպես երկրի ներսում, այնպես Էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ-ի) պետություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք գիտենք զանազան տեսություններ, որոնք իրականացվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում եւ լուրջ ապակայունացման հանգեցնում այդ տարածաշրջաններում: Անշուշտ, ոչ մի նման բան չպետք Է թույլ տանք եւ ամեն կերպ կջանանք պաշտպանել ՀԱՊԿ-ի գծով մեր գործընկերներին»,- ասել Է Պուտինը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Գունավոր հեղափոխություններն» իշխանափոխության գործընթացների հավաքական անվանում Է, ինչպիսիք են «վարդերի հեղափոխությունը» Վրաստանում, «վարդակակաչներինը»՝ Ղրղզստանում, «նարնջագույնն» Ուկրաինայում, «հասմիկներինը» Թունիսում եւ «լոտոսներինը» Եգիպտոսում: Որպես կանոն, դրանք սկսվում են խաղաղ հանրահավաքներով եւ վերածվում կոշտ դիմակայության իրավական շրջանակների սահմաններից դուրս: Այդ գործողությունների նպատակը, որոնք հիմնականում հրահրվում են դրսից, պետության ղեկավարության փոփոխումն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



