Նախապատրաստվում են համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 15-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին ընդառաջ՝ մայրաքաղաքի վարչական շրջանների այգիներն ու բակային տարածքները նախապատրաստվում են ծառատունկին, մաքրվում են առանձնացված հատվածները: Նորատունկերով կհամալրվի նաև Նուբարաշեն վարչական շրջանի ամբողջովին բարեկարգված այգին:
Համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին այս տարի ևս կներգրավվեն ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցները: Մասնակիցներն ըստ առանձնացված տարածքների կստանան անհրաժեշտ թվով տնկիներ և պարագաներ:
«Սանիթեք» ընկերությունն այդ աշխատանքներում կներգրավի լրացուցիչ ուժեր` գործընթացն ավելի նպատակային դարձնելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն








1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



