Բելառուսը հաստատել Է ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգրքի ստորագրումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել Է ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգիրքը: Այդ մասին ապրիլի 12-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես հաստատում եմ, որ պետության ղեկավարն ստորագրել Է ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգիրքը»,-ասել Է նա:
Նախագահի մամուլի քարտուղարը նաեւ հայտնել Է, որ Լուկաշենկոն ապրիլի 14-ին պլանավորում Է մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ Բաշքեկում կայանալիք հերթական նիստին:
ԵԱՏՄ-ի պետությունների (Ռուսաստան, Ղրղզստան, Հայաստան եւ Ղազախստան) ղեկավարները Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացած նիստում ստորագրել են Մաքսային օրենսգիրքը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ նիստին չԷր մասնակցում: Փետրվարի 3-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը նախագահ Լուկաշենկոն հայտնել Է, որ Մաքսային օրենսգիրքը չի ստորագրել, քանի որ այդ ոլորտի բազմաթիվ պայմանավորվածություններ չեն գործում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



