Աշխարհում թմրանյութեր Է գործածում 30 մլն մարդ. ՄԱԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Աշխարհում շուրջ 30 միլիոն մարդ թմրանյութեր Է գործածում, ըստ որում դրանցից ունեցած կախվածությունից տարեկան մինչեւ 200 հազար մարդ Է մահանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Թմրանյութերի եւ հանցավորության հարցերի վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը Մոսկվայում կայացած միջազգային խորհրդաժողովում, որը կազմակերպել Էր ՌԴ-ի Հանրային պալատը:
«30 միլիոն մարդուց 11,5 միլիոնը թմրանյութեր Է գործածում ներարկման եղանակով, 14 տոկոսն ունի ՄԻԱՎ, 52 տոկոսը՝ հեպատիտ C»,- ճշտել Է նա:
Ֆեդոտովի խոսքով՝ թմրանյութերի վաճառքը հանցավոր խմբավորումներին եկամուտներ Է բերում «աշխարի գլոբալ համախառն ներքին արդյունքի շուրջ 3,6 տոկոսի» չափով: «Միայն Եվրամիությունում թմրաբարոնների եկամուտը կազմում Է 24 – 28 միլիարդ դոլար»,- նշել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



